Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Էրդողան- Օբամա հանդիպումը G20-ում

Էրդողան- Օբամա հանդիպումը G20-ում
06.09.2016 | 09:39

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել են Չինաստանում անցկացվող G20 գագաթնաժողովի շրջանակում` գրում է թուրքական t24.com.tr կայքը: Նախագահները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակն ու հուլիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջման փորձը:

«Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո առաջին անգամ ենք հանդիպում: Շնորհակալ եմ Ձեր աջակցության համար: Մեր տարածքներում սկսված ահաբեկչական գործողություններն ու հեղաշրջման փորձի՝ նույն ժամանակահատվածում իրականանալն էլ պատահականություն չեն: Արդեն պարզ է, թե ինչպես պետք է վերաբերվենք այս ամենին: Լավ ու վատ ահաբեկիչ չի լինում, ահաբեկիչն ահաբեկիչ է: Մենք թույլ չենք տալու, որ մեր երկրի հարավում թափ հավաքեն նոր ահաբեկչական ուժեր»,- ասել է Էրդողանը:

Օբաման աջակցություն է հայտնել Թուրքիային հեղաշրջման փորձից հետո իրականացվող անվտանգության հատուկ գործողությունների հարցում, սակայն խուսափել է հստակ ձևակերպումներ անել հեղաշրջման փորձի համար մեղադրվող և ԱՄՆ քաղաքացի թուրք կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի մասին:


«Պարոն Էրդողանի հետ հեռախոսով զրուցել ենք հեղաշրջման փորձի գիշերը: Նրան ասել եմ, որ հնարավոր ամեն հարցում պատրաստ ենք աջակցել Թուրքիային: Արվածը դատապարտելի է»,- նշել է Օբաման:

Դիտվել է՝ 1936

Մեկնաբանություններ